HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրացուցիչ 40 միլիոն դրամ կտրամադրվի մարզիկներին և մարզիչներին վարչապետի անվանական թոշակ հատկացնելու համար

Օլիմպիական, պարալիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում 2018 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին և մարզիչներին անվանական թոշակներ վճարելու նպատակով Կառավարությունը լրացուցիչ 40 միլիոն դրամ հատկացրեց։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաղորդմամբ՝ անվանական թոշակների տարեկան ընդհանուր գումարը կազմում է 197 միլիոն դրամ։ Այն նախատեսված է 89 մարզիկների և 120 մարզիչների համար։

Նախարարությունը տեղեկացրել է, որ 2019 թվականի պետական բյուջեով Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին վարչապետի անվանական թոշակի հատկացման համար հաստատվել էր պայմանական գումար՝ 157 միլիոն դրամ։ Նախարարությունը ընդգծել է, որ 2018 թ. բյուջետային հայտի կազման և հանձման ժամանակահատվածը թույլ չի տվել հավաքագրել այդ տարվա՝ Հայաստանի հավաքականների մարզիկների նվաճումների արդունքների ամբողջ տվյալները: Այդ պատճառով առաջացել է պակասուրդ, և անհրաժեշտ է լրացուցիչ 40 միլիոն դրամ։

Լուսանկարը՝ ՄՕԿ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter