HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը լրացուցիչ 78 միլիոն դրամ տրամադրեց Պետական պահպանության ծառայությանը

Պետական պահպանության ծառայության բնականոն գործունեության ապահովման նպատակով Կառավարությունը 78 միլիոն դրամ հատկացրեց։

Ինչպես Կառավարությանը հայտնել է վարչապետի աշխատակազմը, այդ գումարից մոտ 38 միլիոն դրամ տրամադրվելու է ծառայության հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների նորոգման, սպասարկման, շահագործման և պահպանման համար։ Իսկ 40 միլիոն դրամ՝ ծառայության զինծառայողների 2019 թվականի արտասահմանյան լրացուցիչ գործուղումների ծախսերի մարմանը։



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter