HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու ինքնավնասման փորձը կանխվել է (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 10:53-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կառավարության շենքի մոտ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Քաղաքացին (Սողոմոն Խ., 1988 թ.) ձեռքում առկա սուր կտրող-ծակող գործիքով վնասել է պարանոցը, այնուհետև փրկարարները և ոստիկանները համատեղ ուժերով կանխել են նրա հետագա ինքնավնասման փորձը: Սողոմոն Խ.-ն տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Նշենք, որ քիչ առաջ Քննչական կոմիտեն մանրամասներ էր հրապարակել Խոստիկյան եղբայրների կատարած հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter