Գործադիրը 10 միլիոն դրամ հատկացրեց ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձների վերջնահաշվարկի համար
Կառավարությունն այսօր իր պահուստային ֆոնդից 10 միլիոն դրամ տրամադրեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը։
Նախարարությունը այդ գումարի հաշվին պետք է վճարի կադրերի ռեզերվից դուրս եկած այն 70 քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի գումարը, ովքեր աշխատել են լուծարված Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում։
Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության կազմում գործող Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը լուծարվել է, և տեսչական վերահսկողության գործառույթը վերապահել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Կառավարությունն այս տարվա մայիսին 79 միլիոն դրամ հատկացրել էր Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների վարձատրությանը, սակայն վերջնահաշվարկի համար գումար չէր հատկացվել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել