HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը տարին եզրափակեց 102-րդ տեղում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման 2019 թ. վերջին՝ դեկտեմբերյան վարկանիշային ցուցակը: Հայաստանի հավաքականը 1213 վարկանիշային միավորով մնացել է 102-րդ հորիզոնականում: 

Հիշեցնենք, որ 1994-ից ի վեր, ինչ Հայաստանի ընտրանին ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում, թիմի տարեվերջյան արդյունքները եղել են այսպիսին.

1994- 141
1995- 113
1996- 106
1997- 105
1998- 100
1999- 85
2000- 90
2001- 95
2002- 107
2003- 113
2004- 119
2005- 108
2006- 123
2007- 93
2008- 113
2009- 100
2010- 60
2011- 46
2012- 75
2013- 35
2014- 79
2015- 123
2016- 86
2017- 90
2018- 101
2019- 102

2019 թ. եզրափակիչ մրցաշարային աղյուսակում փոփոխությունները նոյեմբեր ամսվա համեմատ շատ չեն, քանի որ հավաքականները հանդիպումներ քիչ են անցկացրել: Բավական է ասել, որ առաջին 39 հորիզոնականներում ոչ մի փոփոխություն չկա: Լավագույն 10-յակում հետեւյալ ընտրանիներն են՝ Բելգիա, Ֆրանսիա, Բրազիլիա, Անգլիա, Ուրուգվայ, Խորվաթիա, Պորտուգալիա, Իսպանիա, Արգենտինա, Կոլումբիա: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն արդյունքն ունի Ուկրաինան, որը 24-րդն է, Ռուսաստանը 38-րդ տեղում է, Ուզբեկստանը 85-րդն է, Բելառուսը՝ 87-րդը, Վրաստանը 91-րդ հորիզոնականում է, Ղրղըզստանը՝ 96-րդ, իսկ մյուս ընտրանիները Հայաստանից ավելի ցածր դիրքերում են: 

Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Թուրքիան է (22), հաջորդում է Իրանը (33), Վրաստանը, ինչպես նշվեց, 91-րդն է, իսկ Ադրբեջանը 114-րդն է: 

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter