HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ «Զոդի» կամրջի մոտակայքում. կա տուժած

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ քաղաքի «Զոդի» կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Զոդի կամրջի սկզբնամասում բախվել են «Opel» (վարորդ՝ Ռոմեո Թ., ծնված 1978 թ.) և «ՎԱԶ-2107»  (վարորդ՝ Գոռ Պ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևոր Մելանյա Ս.-ն (ծնված 1963 թ.) հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter