
Խորհրդարանն ամփոփեց 3-րդ նստաշրջանի աշխատանքները (լուսանկարներ)
Պատգամավորների առաջարկով այսօր հրավիրվել էր արտահերթ նիստ: Օրակարգում ներառված էր «Տեղական հանրաքվեի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու հարցը: Քննարկումներից հետո նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին: Ապա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց 3-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտի մասին: Խորհրդարանն օրհներգի հնչյունների ներքո ավարտեց աշխատանքները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել