HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բուդաղյանը նշանակվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արտակ Բուդաղյանը նշանակել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, մեկ այլ հրամանագրով՝ Վալերիկ Քոչարյանն ազատվել է 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վալերիկ Քոչարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ՝ ազատելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արտակ Բուդաղյանին նշանակել 4-րդ բանակային կորպուսի հրամանատար», - նշված է հրամանագրերում:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Շատ լավ է: Շնորհավոր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter