Արայիկ Հարությունյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արայիկ Հարությունյանը նշանակել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Այս մասին տեղեկացնում է նախագահի պաշտոնական կայքը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արայիկ Հարությունյանին նշանակել 2-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- նշված է հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել