HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Կողմերը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը, ամփոփել անցնող տարվա համագործակցության արդյունքները՝ երկուստեք գոհունակություն հայտնելով կատարված աշխատանքի որակից։

Հավելենք նաև, որ վաղը՝ դեկտեմբերի 20-ին, «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում տեղի կունենա շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից համատեղ կազմակերպած կլոր սեղան-քննարկումը, որի ընթացքում ներկայացվելու են Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովում (COP25) արծարծված խնդիրներն ու համաժողովի արդյունքները։

Կլոր սեղան-քննարկմանը ելույթ կունենա նաև շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter