HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ

Այսօր, դեկտեմբերի 19-ին Ֆինանսների նախարարությունում ֆինանսական շուկայի մասնակիցների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է 2020 թվականի փոխառությունների ծրագիրը: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Բոլորիս շահերից է բխում ցուցաբերել կանխատեսելի վարքագիծ և առավելագույնս զերծ մնալ մեր երկարաժամկետ հարաբերություններում իրավիճակային շահեր փնտրելուց», -բացման խոսքում ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի պետ Սամվել Խանվելյանը տեղեկացրել է, որ 2020 թվականի փոխառությունների ծրագիրը մշակվել է կառավարության 2020-2022 թվականների պարտքի կառավարման ռազմավարական ծրագրով նախանշված նպատակադրումներին, ուղենիշներին համապատասխան: 

Ըստ այդմ, 2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` 2020 թվականի տարեվերջի դրությամբ կառավարության պարտքը կկազմի 3,419 մլրդ դրամ (7,177 մլն ԱՄՆ դոլար) և 2019 թվականի տարեվերջի համեմատությամբ կաճի 162 մլրդ դրամով (341 մլն ԱՄՆ դոլարով):

2020 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 448.7 մլրդ դրամ, որից 280.6 մլրդ դրամը կկազմեն պարտքի գծով մարումները, իսկ 168.0 մլրդ դրամը՝ տոկոսավճարները:

2020թ. կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կկազմի 5.2% և կառավարության պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 2.4%-ը:

«2020 թվականին բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել առանց բյուջետային աջակցության վարկերի ներգրավման, ինչը կարելի է ասել, վերջին տարիներին նորություն է բյուջեի համար: Նոր վարկային համաձայնագրի ստորագրում 2020-ի բյուջեով նախատեսված չէ», -իր խոսքում ասել է ՖՆ պետական պարտքի կառավարման վարչության հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը:

Արտարժութային պետական պարտատոմսերի գծով նախատեսվում է իրականացնել միայն 2020 թվականի սեպտեմբերի 30-ին մարման ենթակա պարտատոմսերի մարումը` 46.5 մլրդ դրամ (97.7 մլն ԱՄՆ դոլար), որի համար հիմնականում կօգտագործվի 2019 թվականին արտարժութային պարտատոմսերի գծով կատարված գործառնությունների արդյունքում ձևավորված միջոցները։

Չի ավելացվի արտարժութային պետական պարտատոմսերի գծով պարտքի մնացորդը՝ պահպանելով այն 1 մլրդ ԱՄՆ դոլարի չափով և շրջանառության մեջ ունենալով երկու ուղենշային թողարկում, որոնք ենթակա են մարման 2025 ու 2029 թվականներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter