HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ քննարկելով քաղհասարակության զորացմանը և նրանց հետ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմը։

Պաշտպանն իր խոսքում ընդգծել է քաղաքացիական հասարակության առանձնահատուկ դերը մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման հարցում՝ հորդորելով ներկաներին ակտիվ լինել նկատած հիմնախնդիրների վերհանման ու լուծման ուղղությամբ:

«Ես շահագրգռված եմ քաղաքացիական հասարակության զորացմամբ և պատրաստակամ եմ ձեզ հնարավորինս աջակցելու այդ հարցում: Կայացած քաղհասարակությունը կարող է մեծապես նպաստել հանրությանը հուզող հարցերի վերհանմանն ու լուծմանը, պետական համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, հանրային վերահսկողության իրականացմանը, դրանցով հանդերձ՝ մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ պատշաճ ուշադրության ապահովմանը: Լավ գիտակցելով, որ այսօր արցախյան հասարակական կազմակերպություններն առերեսվում են կարողությունների ու ռեսուրսների սղության խնդիրներին՝ ես հնարավոր միջոցները ձեռնարկում եմ դրանց աստիճանական կարգավորման ուղղությամբ: Մասնավորապես, որոշակի դրական միտումներ կան և՛ պետական ու սփյուռքյան, և՛ միջազգային աջակցության ավելացման առումով, և հույս ունեմ, որ բոլորիս նախաձեռնողականության ու հետևողականության շնորհիվ կհաջողվի քաղհասարակության ինստիտուտը զորացնել»,- նշել է Ա.Բեգլարյանը:

Անմիջական միջավայրում զրույց-քննարկում է ծավալվել հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացման ու ռեսուրսների հայթայթման մեխանիզմների, ինչպես նաև մարդու իրավունքների կոնկրետ ոլորտներում առկա հիմնախնդիրների շուրջ: Մտքերի փոխանակման արդյունքում որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխգործակցության ամրապնդման շուրջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter