Ռազմիկ Աբրահամյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն
«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:
Վերջինս հայտնեց, որ Աբրահամյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ վերակենդանացման բաժանմունքում:
«Ինքը 76 տարեկան զառամյալ մարդ է, առանց բժիշկների հսկողության չի կարողանում որևէ քայլ անել, ամենօրյա ռեժիմով նա բժիշկների հսկողության տակ է: Եթե մենք 76 տարեկան մարդուն ազատությունից զրկում ենք ու տանում քրեակատարողական հիմնարկ՝ առանց այդ հսկողության, չգիտեմ, թե ինչ ծանր հետևանքներ կարող է դա ունենալ»,- ասաց Սամվել Դիլբանդյանը:
Մեր հարցին՝ այսինքն՝ նման ծանր առողջական վիճակո՞վ էր Աբրահամյանն աշխատում, պաշտպանը դրական պատասխան տվեց: Վերջինս հայտնեց, որ այս պահին Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել, նա կասկածանքի վերաբերյալ հայտարարություն արել և հայտնել է, որ այն չի ընդունում, սակայն ցուցմունք չի տվել՝ օգտվելով իր լռելու իրավունքից:
Նշենք, որ Աբրահամյանը ձերբակալվել է երեկ՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։ Գործով ձերբակալվել է ևս երեք անձ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել