HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռազմիկ Աբրահամյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ձերբակալվելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Աբրահամյանի փաստաբան Սամվել Դիլբանդյանը:

Վերջինս հայտնեց, որ Աբրահամյանը «Արմենիա» բժշկական կենտրոնում է՝ վերակենդանացման բաժանմունքում:

«Ինքը 76 տարեկան զառամյալ մարդ է, առանց բժիշկների հսկողության չի կարողանում որևէ քայլ անել, ամենօրյա ռեժիմով նա բժիշկների հսկողության տակ է: Եթե մենք 76 տարեկան մարդուն ազատությունից զրկում ենք ու տանում քրեակատարողական հիմնարկ՝ առանց այդ հսկողության, չգիտեմ, թե ինչ ծանր հետևանքներ կարող է դա ունենալ»,- ասաց Սամվել Դիլբանդյանը:

Մեր հարցին՝ այսինքն՝ նման ծանր առողջական վիճակո՞վ էր Աբրահամյանն աշխատում, պաշտպանը դրական պատասխան տվեց: Վերջինս հայտնեց, որ այս պահին Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել, նա կասկածանքի վերաբերյալ հայտարարություն արել և հայտնել է, որ այն չի ընդունում, սակայն ցուցմունք չի տվել՝ օգտվելով իր լռելու իրավունքից:

Նշենք, որ Աբրահամյանը ձերբակալվել է երեկ՝ օտարերկրյա որդեգրումների գործընթացում առկա չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։ Գործով ձերբակալվել է ևս երեք անձ:

Մեկնաբանություններ (1)

Ասյա Սուլյան
Ես կարծում եմ որ մեղադրանքը չափազանցված է. Ես չեմ հավատում կանանց բամբասանքներ ին որոնք հրաժարվել են իրենց երեխաներից. Աբրահամյան Ռազմիկ մարդ մեծատառ ով. Իրավաբանական տեսակետը չեմ քննարկում. Որդեգրվսծ երեխաները երջանկացնել են

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։