HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյանը Մոսկվայում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի փորձը խոշտանգումների կանխարգելման ոլորտում

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Մոսկվայում մասնակցել է եվրասիական տարածաշրջանում օմբուդսմանների հաստատությունների լավագույն փորձի փոխանակմանը նվիրված ամենամյա միջազգային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը։

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի կազմակերպած երրորդ միջազգային համաժողովին ներկա են գտնվել ավելի քան 21 երկրներից օմբուդսմաններ և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է խոշտանգումների կանխարգելման ոլորտում աշխատանքի առանձնահատկությունները։

«Կարևոր է կալանավորված անձանց և դատապարտյալների նկատմամբ անհատական վերաբերմունքը և նրանց վարքագծի ռիսկային գնահատման մեխանիզմի ներդրումը։ Կալանավորված անձինք ու դատապարտյալները պետք է մասնակցություն ունենան իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում»,- նշել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։

Համաժողովի ընթացքում քննարկվել եվրասիական տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, մասնավորապես, միգրանտների իրավունքներին, էկելոգիական անվտանգությանը և թվային միջավայրում մարդկանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter