Ճանապարհատրանսպորտային 31 պատահար` 4 օրվա ընթացքում
Մայիսի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 38 դեպքից բացահայտվել է 35-ը, ավազակային հարձակման 2 դեպքից' 1-ը, կողոպուտի 4 դեպքից' 3-ը, գողության 50 դեպքից' 26-ը, իսկ խուլիգանության' 5 և խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 4, գողության' 2 և խարդախության 1 դեպք:
Անցած 4 օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար. 7 մարդ զոհվել է, 51-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել