HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրազդանի ոստիկանները բացահայտել են Միկրոշրջան թաղամասում տեղի ունեցած սպանությունը (տեսանյութ)

Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 10․30-ի սահմաններում, «Հրազդան» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Հրազդանի բաժին ու հայտնել, որ Միկրոշրջան թաղամասի 91-րդ շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա՝ բռնության հետքերով։

Ոստիկանության պաշտոնական կայքը հայտնում է, որ դեպքի վայր մեկնած օպերտիվ-քննչական խմբերը պարզեցին, որ սպանվածը 51-ամյա տղամարդ էր։ Նրա դեմքն ամբողջությամբ ջնջխված էր։ Բնակարանի զննությամբ պարզ դարձավ, որ հացկերույթ էր եղել։ Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Կոտայքի մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքից կարճ ժամանակ անց Հրազդանի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տղամարդուն ծեծելով սպանել է նրա 40-ամյա ծանոթներից մեկը, որը Հրազդանի բնակիչ է։ Շուտով հայտնի դարձավ, որ հացկերույթի ընթացքում նրանց միջև անհիմն վեճ է սկսվել։ Փոխադարձ հայհոյանքներով ուղեկցված միջադեպը հանգուցալուծվել է սպանությամբ։ Հրազդանի ոստիկանները կասկածվողին թարմ հետքերով հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter