2018թ. նոյեմբեր ամսվա համեմատ գործարքներն աճել են 13.9%-ով
2019 թվականի նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 17 433 իրավունքի պետական գրանցման գործարք, ինչը 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ աճել է 13.9 % -ով:
Ինչպես տեղեկացնում է Կադաստրի պետական կոմիտեն, Երևան քաղաքում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 2.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ՝ 13.7 %-ով:
Մարզերի քաղաքներում 2019 թվականի նոյեմբերին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ. մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի հոկտեմբեր ամսվա համեմատ աճել են 1.0 %-ով, իսկ 2018 թվականի նոյեմբերի համեմատ՝ 4.7%-ով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել