HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կասկածելի դեղեր վաճառող դեղատունը խոչընդոտել է ԱԱՏՄ մասնագետների աշխատանքին

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի դեղերի շրջանառության վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետները, գնալով տեսչական մարմնի թեժ գծով ստացված ահազանգի հետքերով, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան 6/2 հասցեում գործող «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրած զննման արդյունքում հայտնաբերել են Հայաստանում գրանցման և օրինական ներմուծված լինելու տեսանկյունից կասկած հարուցող, չդրոշմապիտակավորված դեղեր: Այս մասն տեղեկացնում է ԱԱՏՄ-ն:

Տեսչական մարմնի աշխատակցի արձանագրության կազմման ընթացքում տնտեսվարողը ցուցաբերվել է խոչընդոտում՝ վերցվել են վերոնշյալ դեղերը և արագ դուրս տարվել դեղատնից, աշխատակիցների՝ դեղերը վերադարձնելու և իրավիճակը չբարդացնելու հորդորներն անցել են ապարդյուն։ Դրա հետեւանքով  կասկած հարուցող վերոնշյալ դեղերը լիարժեք չեն արձանագրվել:

Համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 42-րդ հոդվածի՝ տեսչական մարմնի պաշտոնատար անձանց հանձնարարականները չկատարելը կամ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների և վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ ութսունապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից՝ արձանագրվել է, որ «Նաիրա Ադամյան Ադամի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տեղի է ունեցել խոչընդոտում, սահմանվել է տուգանք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter