HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկաններն ապօրինի ծառահատման հերթական դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ համատեղ, Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնելիս ստուգել են 6 խմ փայտանյութով բեռնված «Հինո-700» մակնիշի բեռնատար մեքենան:

Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող, որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Իջևանի վարչական տարածքում` անհայտ անձից:

Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նախապատրաստված նյութերը տարածքային կարգով ուղարկվել են ոստիկանության Իջևանի բաժին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter