HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գումարել է 3 նիստ և կայացրել է 7 որոշում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 19-ը ընկած ժամանակահատվածում գումարել է 3 նիստ և կայացրել է 7 որոշում:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է երկու վարույթ, որոնցից մեկը Հանձնաժողովի նախաձեռնությամբ:

Կայացված որոշումների հակիրճ նկարագրությունը ներկայացված է ստորև:

12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0004 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0005 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0006 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.04.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի ներկայացրած թիվ 0007 դիմումն վերադարձնելու մասին ԿԿՀ որոշում
12.05.2019 - «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի սկզբունքները (բարեկրթություն եւ հարգալիրություն)/վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ դիմումն առանց քննության թողնելու մասին ԿԿՀ որոշում
12.09.2019 - Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում
12.12.2019 - ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Մնացականյանի՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից էթիկայի կանոնների խախտման առիթով դիմումի հիման վրա վարույթ հարուցելու մասին ԿԿՀ որոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter