HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

էկոնոմիկայի նախարարը և Իտալիայի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությունն ամրապնդելուն ուղղված քայլերը

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին։

Նախարարը և դեսպանը երկկողմ տնտեսական հարաբերությունների խորացման համատեքստում բարձր են գնահատել «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով կայացած հայ-իտալական գործարար համաժողովը։ Կողմերը քննարկել են համաժողովի արդյունքում Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հետաքրքրություն ցուցաբերած գործարարների հետ տարվող աշխատանքները։ Անդրադարձ է եղել այն ոլորտներին, որտեղ կա ներդրումներ կլանելու առավել մեծ ներուժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի առաջին կեսին գործարար պատվիրակության այց կազմակերպելու հեռանկարները և այցի հետ կապված այլ մանրամասներ։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին արդյունավետ համագործակցության համար և պայմանավորվել շարունակել աշխատանքները նախանշված բոլոր ուղղություններով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter