HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում ստորագրվել է համագործակցության հուշագիր

Դեկտեմբերի 20-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Պաշտպանության նախարարության և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողություն:

Ինչպես տեղեկացնում է ՊՆ-ն, հուշագիրը ստորագրել են պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:

Հուշագրի ստորագրումը կնպաստի կողմերի միջև ֆիզիկական դաստիարակության և սպորտի բնագավառում համագործակցության զարգացմանը, մարզական-սպորտային և գիտական փորձի փոխանակմանն ու մասնագիտական աջակցության ցուցաբերմանը:

Հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակներում պաշտպանության նախարարությունն ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը պատրաստակամություն են հայտնել կազմակերպել և իրականացնել ֆիզիկական պատրաստվածության դասընթացներ, ուսումնակրթական միջոցառումներ և համատեղ հետազոտություններ, գիտական կոնֆերանսներ, սեմինարներ ու խորհրդակցություններ:

Կանցկացվեն նաև համատեղ քննարկումներ համագործակցության շրջանակների ընդլայնման վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter