
Դատարանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալին
Օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով անցնող մեղադրյալներից մեկն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել: Որոշումը կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը:
Գրավի դիմաց ազատ արձակված անձը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու և ավելի երեխաների նկատմամբ առանց ծնողների կամ երեխաների դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կամ երեխային փոխելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել