
Ռազմիկ Աբրահամյանն այսօր եկել է դատարան ու մասնակցել իր կալանքի միջնորդության քննությանը
Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության հարցով այսօր դատական նիստ է տեղի ունեցել, որը հետաձգվել է: Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի «Հետքի» աղբյուրները։
Տեղեկացանք նաև, որ Աբրահամյանը մասնակցել է դատական նիստին՝ չնայած երեկ նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը պնդում էր, որ նրա առողջական վիճակը ծանր է և առանց բժիշկների անգամ որևէ քայլ չի կարողանում կատարել, գտնվում է բժիշկնեի հսկողության ներքո:
Նշենք, որ կալանքի միջնորդությունը քննում է դատավոր Դավիթ Բալայանը, ով երեկ Աբրահամյանի ձերբակալման որոշումը ոչ իրավաչափ է ճանաչել: Թե երբ է նշանակվել հաջորդ դատական նիստը, այս պահին մեզ հայտնի չէ:
Տեղեկացանք նաև, որ Աբրահամյանը մասնակցել է դատական նիստին՝ չնայած երեկ նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը պնդում էր, որ նրա առողջական վիճակը ծանր է և առանց բժիշկների անգամ որևէ քայլ չի կարողանում կատարել, գտնվում է բժիշկնեի հսկողության ներքո:
Պաշտպանը հայտնել էր նաև, որ չնայած երեկ ստացել են Աբրահամյանի ձերբակալումը ոչ իրավաչափ լինելու մասին որոշումը, նա շարունակելու է մնալ «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր ձերբակալվելուց հետո:
Հիշեցնենք, որ Աբրահամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել