HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գտնվել է Աչաջուր գյուղի կորած բնակիչը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Ժամը 18:44-ին ոստիկանությունից տեղեկություն է հաղորդվել, որ Աչաջուր գյուղում կորած քաղաքացի Գևորգ Մ.-ն հայտնաբերվել է Նոյեմբերյան քաղաքում:

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:45-ին, «Աղի ձոր» կոչվող հանդամասում իրականացվող որոնողական աշխատանքները վերսկսվել էին:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար ծառայող, ոստիկանության Իջևանի բաժնի 4 աշխատակից և Աչաջուր գյուղի մոտ 300 բնակիչ։

Որոնողական աշխատանքներն իրականացվել են «Գիլի հանք» կոչվող տարածքում:

Ժամը 18:18-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

Հիշեցնենք, որ ս. թ. դեկտեմբերի 20-ին, ժամը 02։11-ին «911» ծառայություն տեղեկություն էր հաղորդվել, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում ս. թ. դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, գյուղի բնակիչ Գևորգ Մ.-ն (ծնված 2003 թ.) տանից դուրս է եկել դեպի այգի և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այգին գտնվում է «Աղի ձոր» կոչվող հանդամասում:

Ժամը 08:15-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև ոստիկանության Իջևանի բաժնի 2 աշխատակից և 7 բնակիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter