HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը չի ընդունում երեխաների ապօրինի որդեգրման գործով իրեն առաջադրված մեղադրանքը

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Կարապետյանի պաշտպան Ալեքսան Խաչատրյանը:

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ժամը 18:00-ից, սկսվել է Լիանա Կարապետյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննչական կոմիտեի միջբորդության քննությունը, որն այս պահին շարունակվում է:

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային առանց ծնողների կամ երեխայի դաստիարակությունը և խնամքն իրականացնող այլ անձանց համաձայնության նրանցից բաժանելը կամ փոխելը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter