HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանիայի Բունդեսրատը «կլիմայի փաթեթ»  ընդունեց

Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության կառավարության՝ կլիմայի պաշտպանության համար միջոցառումները նախատեսում են գնացքի տոմսերի  ԱԱՀ-ի նվազեցում և տրանսպորտային ընկերություններից ու բնակֆոնդից CO2-ի արտանետումների համար վճարների գանձում։

Բունդեսրատը` Գերմանիայի ֆեդերալ երկրամասերի ներկայացուցչությունը (կամ խորհրդարանի վերին պալատը) դեկտեմբերի 20-ին ընդունել է կլիմայի պաշտպանությանն ուղղված միջոցառումների վերանայված փաթեթ:

Ի թիվս այլ բաների՝ այն նախատեսում է երկաթուղային տրանսպորտի ավելացված արժեքի հարկի իջեցում 2020 թվականի հունվարի 1-ից: Բացի այդ՝ արտոնությունները, որոնք անհատապես հաշվարկվում են տրանսպորտի ծախսերի չափի համաձայն՝ աշխատանքից և աշխատանքի գնալիս, 2021 թվականից կաճեն 5 եվրացենտով՝ սկսած 21 կիլոմետրից: 2024 թվականից փոխհատուցումը կավելացվի ամեն կիլոմետրի համար 3 եվրացենտով։

2021 թվականից Գերմանիայում վկայագրեր կլինեն տրանսպորտային ընկերությունների և բնակարանային ոլորտի համար՝ իրավունք տալով որոշակի քանակությամբ CO2-ի արտանետման: Այժմ նման վկայագրերը վավեր են արդյունաբերական ոլորտում գործող ընկերությունների համար: Այսպիսով, տրանսպորտային ընկերություններն ու բնակարանային հատվածը մեկ տոննա արտանետումների դիմաց ստիպված կլինեն վճարել 25 եվրո: Մինչև 2025 թվականը այդ ցուցանիշը կհասնի մինչև 55 եվրոյի:

Բունդեսթագի պատգամավորները Քրիստոնեա-դեմոկրատական միությունից, Քրիստոնեա-սոցիալական միությունից, ինչպես նաև Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից նոյեմբերի 15-ին հաստատեցին կլիմայի միջոցառումների փաթեթը: Օրենսդիրները հաստատել են ամբողջական ցուցանիշներ մթնոլորտ ջերմոցային գազ CO2-ի արտանետումների կրճատման համար տարբեր ոլորտներում՝ ներառյալ էներգետիկայի, տրանսպորտի և բնակարանաշինության։

Բունդեսրատը կասեցրել է կլիմայի փաթեթի դրույթների մի մասը

Սակայն, Բունդեսրատը նոյեմբերի 29-ին կասեցրեց փաթեթի մի մասը՝ հայտարարելով հարկային փոփոխությունների լրացուցիչ համաձայնեցման անհրաժեշտության մասին: Դեկտեմբերի կեսերին Գերմանիայի դաշնային և պետական իշխանությունները փոխզիջման են եկել փաթեթի առավել հակասական կետերի վերաբերյալ:

Մինչև 2030 թվականը Գերմանիան պետք է կրճատի ածխածնի երկօքսիդի իր արտանետումները 1990 թվականի համեմատ` 55 տոկոսով: Այս ցուցանիշն այժմ 30 տոկոս է: Մինչև 2050 թվականը Գերմանիան ստիպված կլինի ամբողջությամբ իրականացնել Եվրամիության ռազմավարական նախաձեռնությունը և հասնել ածխածնի չեզոքության:

Պատրաստեց Գայանե Հովսեփյանը «Դոյչե Վելե»-ի հրապարակման հիման վրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter