HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանն այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական գումարտակ

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Պաշտպանության բանակի ինժեներասակրավորական առանձին թիվ N գումարտակ։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` Արմեն Սարգսյանը զրուցել է զինծառայությունն իրականացնող զինվորների ու սպաների հետ, ծանոթացել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններին, սննդի կազմակերպման նոր հնարավորություններին։

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահը նշել է, որ լավ տպավորություններ է ստացել շրջայցից և, մասնավորապես, զինվորների սննդի կազմակերպման նոր հնարավորություններից։

«Կարևոր է, որ զինվորն այսօր ունի ուտելիք ընտրելու և առողջ սնվելու հնարավորություն։ Զինվորի համար իր սնունդը և հիգիենան շատ էական և կարևոր են։ Շենքն ի սկզբանե զորանոցի համար նախատեսված չի եղել և հետևաբար ունի թերություններ, որոնք ժամանակի ընթացքում պետք է կարգի բերվեն։ Շինարարական և սակրավորական ծառայությունները մեր բանակում շատ կարևոր են, այնպես որ, բոլորս պետք է աջակցենք, որ սակրավորները և շինարարներն իրենց գործը բարձր որակով կատարեն,-նշել է նախագահը։-Զինվորները, որոնց հանդիպեցի, ուրախ են ծառայության համար, հպարտ են, որ ծառայում են Արցախում»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter