
Հայտնաբերվել է դի
Դեկտեմբերի 22-ին, ժամը 13:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շոպրոնի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 29 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է. բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և բազմոցին հայտնաբերել Արուսյակ Թ.-ի (ծնված 1948 թ.) դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել