HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մաշտոցի պուրակի ակտիվիստները՝ ոստիկանների մասին (վիդեո)

Մաշտոցի այգին տոնավաճառի վերածելու Երեւանի քաղաքապետարանի անօրինական ծրագրի դեմ հասարակության բողոքի ձայնը ճնշվում է ոստիկանական բռնի մեթոդներով: Հասարակությունը ի սկզբանե միտված էր խնդրի իրավական ճանապարհով լուծմանը, եւ այժմ էլ իր գործողություններն ունեն նույն խաղաղ բնույթը: Սակայն, ինչպես հետեւում է տեսագրության բովանդակությունից, քաղաքապետարանն ընտրել է ապօրինի որոշումը ոստիկանական անօրինական բռնաճնշումների միջոցով կյանքի կոչելու ճանապարհը:

Մաշտոցի պուրակում ծառայություն իրականացնելիս ՀՀ ոստիկանության աշխատակիցները իրենց գործողություններով խախտել են առնվազն հետեւյալ օրենքները`

1. ՀՀ Սահմանադրության 1-ին, 5-րդ եւ 33.2-րդ հոդվածները`

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 5. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Հոդված 33.2.  Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը եւ բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ եւ այլոց հետ համատեղ պահպանել եւ բարելավել շրջակա միջավայրը:

Պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար:

2. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը`

Հոդված 5. «Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը:

Ոստիկանությունը պարտավոր է մարդուն հնարավորություն ընձեռել ծանոթանալու այն փաստաթղթերին կամ նյութերին, որոնք անմիջականորեն առնչվում են նրա իրավունքներին և ազատություններին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:

3. «Ոստիկանության կարգապահական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի բ), զ), թ), ժբ), ժգ) ենթակետերը`

Հոդված 10. «Ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպես ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ ծառայողական պարտականություններից դուրս:

Ոստիկանության ծառայողը պարտավոր է՝

բ) հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, ժողովրդի սովորույթներն ու ավանդույթները.

զ) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ոստիկանության և ոստիկանության ծառայողի վարկը.

թ) իմանալ և հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ.

ժբ) իր վարքով նպաստել հասարակության այն համոզմունքի և հավատի ձևավորմանն ու պահպանմանը, որ ոստիկանությունում ծառայությունը հիմնված է անկողմնակալության, ազնվության և օրինականության սկզբունքների վրա.

ժգ) հասարակության և պետության շահերը բարձր դասել անձնականից, անմնացորդ նվիրվել աշխատանքին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter