Բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են ատրճանակ ու հրացան (տեսանյութ)
Ոստիկանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություններ ստացան, որ Բյուրեղավանի բնակիչ, 31-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն է պահում։ Կոտայքի բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում, դատարանի վորոշմամբ, դեկտեմբերի 22-ին Կոտայքի ոստիկաններն ու ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողները խուզարկեցին տղամարդու բնակարանը։
Հայտնաբերվեցին գորածարանային համարով «Մակարով» ատրճանակ ու դարձյալ գործարանային համարով մեկփողանի հրացան։ Բնակարանատիրոջ հայտնածով՝ դրանք իրեն են։
Ատրճանակն ու հրացանն առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել