HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բլդղանուտ» և «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասերում մի քանի տեղամասով իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին, ժամը 09:23-ին «Բլդղանուտ» կոչվող հանդամաս է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 11:14-ին «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասում հայտնաբերվել է նոր հրդեհի օջախ: 8 փրկարար նշված վայրում իրականացրել է հրդեհաշիջման աշխատանքներ, իսկ փրկարարների մյուս խումբը  ճանապարհի մնացած հատվածը շարունակել է ոտքով:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել երկրորդ մարտական հաշվարկը, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատից  5 փրկարար ծառայող:

«Բլդղանուտ» և «Ղոբի գոմեր» կոչվող հանդամասերում այրվում են տերևներ և մացառուտ:

Վերոնշյալ տարածքներում մի քանի տեղամասով իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Աշխատանքներում ներգրավված են 22 փրկարար ծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 10 աշխատակից և տեղի 30 բնակիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter