HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շահէն Խաչատրեան կներկայացնէ «Եղեռնի անդրադարձը հայ գեղանկարչութեան մէջ»

Կազմակերպութեամբ Կալիֆորնիայի Հայ Գրողներու Միութեան և Ստեֆանի Արուեստի Պատկերասրահին, հինգշաբթի, փետրուարի 23ին, երեկոյեան ժամի 6ին, Գլենդելի Հանրային Գրադարանի սրահին մէջ, 222 E. Harvard St, Glendale CA 91205, տեղի ունեցաւ «Եղեռնի անդրադարձը հայ գեղանկարչութեան մէջ» բնանիւթով դասախօսութիւն, սահապատկերների ցուցադրութեամբ, Հայաստանի Հանրապետութեան Վաստակաւոր Գործիչ, արվեստաբան Շահէն Խաչատրեանի կողմէ: Ստեֆանի Արուեստի Պատկերասրահին տէր և տնօրէն Տկ. Լինդա Ստեփանեանը հակիրճ նախաբանով ներկայացուց դասախօսը: Ապա բանաստեղծ Գեւորգ Քրիստինեանը հանդիսավարեց երեկոն:

Շահէն Խաչատրեանը իր կրթութիւնը ստացած է Պետրզբուրգի Գեղարուեստական Ակադեմիային մէջ, ավարտելով որպէս արվեստաբան: Երեվանի մէջ եղել է Մարտիրոս Սարեանի նորաստեղծ թանգարանին տնօրէն. միաժամանակ 1990 թուականին նշանակուած է Հայաստանի Ազգային Պատկերասրահին տնօրէն: Իր գործունէութիւնը, բացի արուեստագիտական տասնեակ աշխատութիւններէ, եղել է նուիրում նկարահաւաքման, որով կրցած է Երեւանի Թանգարանին համար 400 գեղանկարչական գործեր ձեռք բերել, ինչպէս Յ. Այվազովսկու 9ը նշանաւոր գործերը, Մ. Սարեանի 70 գործերը, և տասնեակ այլ գեղանկարներ: Շահէն Խաչատրեանը ուսումնասիրական բազմաթիւ յոդուածներով և հեռուստացուցային ելոյթներով ներկայացուցած է հայ գեղարվեստի պատմութիւնը: Նրա մենագրութիւնը Այվազովսկիի մասին արժանացել է առաջին կարգի շքանշանի Մոսկուայի մէջ:

Հայոց Մեծ Եղեռնի 95ամեակին է նուիրուած նրա «Ծովի գոյն» հատորը, ուր ներկայացված են այն հայ գեղանկարիչները, որոնք հանդէս են եկած ցեղասպանութեան բնանիւթերով: Սկսեալ 1895 թուականի կոտորածներէն՝ չորս սերուդի հայ գեղանկարիչներ են ներառուած հատորին մէջ: Պէտ է ըսել, որ Շ. Խաչատրեանը առաջին արվեստաբանն է, որ դասախօսութեան նիւթ կնէ նման բնանիւթ:

Գեղարուեստական բաժնում ելոյթ ունեցաւ Երկնային Տաղեր Համոյթը սրինգահար Սալփիի և քնարահար Սօսիի կատարողութեամբ, երաժշտական մեծ հաճոյք պարգևելով ներկաներուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter