
Նարեկ Սարգսյանի կալանքը վերահաստատելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի վերահաստատման միջնորդությունն արդեն ներկայացվել է դատարան:
Այս մասին «Հետքի» հարցին ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից: Նշենք, որ հետախուզման մեջ գտնված Սարգսյանը դեկտեմբերի 21-ին է վերադարձվել Հայաստան:
Թեև մեղադրյալ ներգարվվելիս նրա խափանման միջոցի հարցն արդեն քննության առարկա է դարձել և նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել որպես խափանման միջոց, օրենքը նախատեսում է, որ հետախուզման մեջ գտնվող անձին արտահանձնելուց հետո նրա կալանքի վերահաստատման հարցով նորից պետք է միջնորդություն ներկայացվի դատարան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել