HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը դատարանում է

Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը տարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայր. քիչ անց կսկսվի նրա կալանքի վերահաստատման միջնորդության քննությունը:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը Չեխիայից Հայաստան է տեղափոխվել դեկտեմբերի 21-ին:

2018 թվականի հունիսի 26-ին Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ Քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով, որով Նարեկ Սարգսյանը մեղադրյալ է:

Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Դեկտեմբերի 6-ին Սարգսյանը հայտնաբերվել էր Պրահայում: Այսինքն՝ հայտնաբերվելուց ավելի քան մեկ տարի անց արտահանձնվել է Հայաստանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter