HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ հայ-վրացական սահմանին. հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են դժվարությամբ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 23-ին` ժամը 16:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ հայ-վրացական սահմանին՝ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտ, այրվում է բուսածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 8 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ Պրիվոլնոյե գյուղից դեպի Վրաստանի սահման ընկած հյուսիսային հատվածում՝ մոտ 30 կմ ճակատային գծով այրվում է բուսածածկույթ:

Տեղանքի դժվարամատչելիության և մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են մեծ դժվարությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter