
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին և 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել