
Հորդոր տնտեսվարողներին` ձեռնպահ մնալ նախատոնական շրջանում չհիմնավորված թանկացումներից
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսավարող սուբյեկտներին հատկապես նախատոնական շրջանում ձեռնպահ մնալ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահումների արդյունքում գների արհեստական բարձրացումներից և իջեցումներից, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության գործողություններից:
Հանձնաժողովը հայտնում է, որ կխստացնի վերահսկողությունը և պարբերաբար դիտանցումներ կիրականացնի խոշոր առևտրային ցանցերում՝ հսկողության տակ պահելով սոցիալական նշանակություն ունեցող լայն սպառման ապրանքատեսակների շուկան:
Միաժամանակ կոչ է անում սպառողներին օրենքի խախտումների, չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում դիմել հանձնաժողով՝ զանգահարելով թեժ գծի 010 541 900 (324) հեռախոսահամարով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել