HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անցկացվել է քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի հերթական նիստը

Դեկտեմբերի 24-ին անցկացվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովի հերթական նիստը:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ զորակոչի մեկնարկից ի վեր հանձնաժողովն արդեն քննարկել է 42 դիմում-բողոք, որոնք հիմնականում վերաբերել են զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և գնահատման հարցերին: Մինչև տարեվերջ հանձնաժողովը կգումարի ևս մեկ նիստ: Աշխատանքը կվերսկսվի Ամանորի տոներից հետո` հունվարի 10-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են Մոսկովյան 5 հասցեում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի աշխատավայրում:

Տեղեկությունների համար զանգահարել (010) 52-34-82 հեռախոսահամարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter