HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Օտարերկրացիների կողմից Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Արշակ Ջերջերյանը ևս 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

«Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» փոխտնօրեն Արշակ Ջերջերյանն, ով անցնում է օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման գործով, 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ ավելի վաղ «Հետք»-ը գրել էր գործով մյուս երեք մեղադրյալների՝ Ա․ Գ․–ի, Լիանա Կարապետյանի նկատմամբ գրավ կիրառելու, ինչպես նաև «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու դատարանների որոշումների մասին:

Վերջիներս, ինչպես նաև Արշակ Ջերջերյանը ձերբակալվել էին դեկտեմբերի 19-ին, ապա միջնորդություններ էին ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու վերբերյալ:

Ստացվում է, որ թեև վարույթն իրականացնող Քննչական կոմիտեն վերը նշված չորս մեղադրյալներին կալանավորելու հիմքեր և պայմաններ է տեսել՝ նրանց ոչ ոք չի կալանավորվել:

Ջերջերյանի, Աբրահամյանի, Կարապետյանի և Գ․-ի մասնակցությամբ գործը հարուցվել է ԱԱԾ-ում՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, որդեգրման գաղտնիքը հրապարակելու, որդեգրման համաձայնություն տալուն հակելու, առևտրային կաշառք տալու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ, ապա դրա վարույթը փոխանցվել է Քննչական կոմիտե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter