HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կումայրիի ոստիկանները գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Դեկտեմբերի 20-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում Շիրակի մարզի Բենիամին գյուղի մի բնակչուհի հաղորդում է տվել, որ նախորդ օրը Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնում գողացել են իր քրոջ բջջային հեռախոսը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության կայքը։
Հաղորդումը ստանալուն պես իրավապահները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ անհետաձգելի որոնողական աշխատանքներ ձեռնարկեցին: Եվ ժամեր անց համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Գյումրիի Գայի փողոցից ոստիկանության Կումայրիի բաժին բերման ենթարկեցին Երևանյան խճուղու 61-ամյա մի բնակչի: Նա խոստովանել է կատարածը, նաև նշել, որ հեռախոսը նույն օրը վաճառել է անծանոթ կնոջ:
Հանգամանքները պարզվում են:
Ձեռնարկվում են միջոցառումներ անծանոթ քաղաքացու ինքնությունը պարզելու, նրան և բջջային հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter