
Հրդեհ Ստեփանավան քաղաքում. տուժածներ չկան
Դեկտեմբերի 24-ին, ժամը 17:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 3-րդ միկրոշրջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։46-ին, մարվել՝ 18։13-ին։
Ննջասենյակում այրվել են երկու ներքնակ և մահճակալ (մասամբ)։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել