HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարության հայտարարությունը

Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Հարգելի հայրենակիցներ.

Վերջին օրերին, հատկապես Ամանորի և Սուրբ ծննդյան տոների հետ կապված, հաճախակիացել են տարբեր կազմակերպությունների և անհատ քաղաքացիների կողմից ՀՀ զինված ուժերին պարենային և իրային նվիրատվություններ կատարելու վերաբերյալ դիմումները, որոշ դեպքերում նաև համացանցով հայտարարություններ տարածելու դեպքերը:

Այս կապակցությամբ ևս մեկ անգամ նշում ենք, որ ՀՀ զինված ուժերն ապահովված են անհրաժեշտ պարենային և իրային բոլոր միջոցներով։  Միևնույն ժամանակ՝ գնահատելով հայոց բանակին աջակցելու պատրաստակամությունը, պաշտպանության նախարարությունը հորդորում է նվիրատվության համար ձեռք բերված նյութական միջոցները ոչ թե անմիջականորեն փոխանցել զորամասերին, այլ, առանց ավելորդ գովազդի և հրապարակային հայտարարությունների, հանձնել ԶՈՒ կենտրոնական պահեստներ` հաստատված ընթացակարգով և կանոնակարգված կերպով բաշխումն իրականացնելու նպատակով: 

Ընդ որում՝ պաշտպանության նախարարությունը հաշվի կառնի նվիրատվությունը կոնկրետ զորամասի տրամադրելու նվիրատուի ցանկությունը, ինչպես նաև լիարժեք հաշվետու կլինի փոխանցված նյութական միջոցները ԶՈՒ զորամասերին տրամադրելու գործընթացի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter