HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թունավորվել են շմոլ գազից

Փետրվարի 26-ին` ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 20.00-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Ջրաշեն գյուղի երեք բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը` ժամը 04.00-ի սահմաններում, իրենց տան գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից, սակայն բուժօգնության են դիմել ժամը 20.00-ին: Կատարվում է քննություն:
 
Նույն օրը` ժամը 22.20-ին, հիվանդանոցից  ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի 20-ամյա մի բնակչուհի: Պարզվել է, որ աղջիկը  թունավորվել է նույն օրը` ժամը 22.00-ի սահմաններում, իրենց բնակարանի լոգարանում ջրատաքացուցիչի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է հետաքննություն:
 
Փետրվարի 27-ին՝ ժամը 03.40-ին, հիվանդանոցից  ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Կոտայք գյուղի երեք բնակիչներ: Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը՝ ժամը 01.00-ի սահմաններում, տան գազի վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter