HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտեզյան ավազանում խնայվել է Երևան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալներից ավելի շատ ջուր

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը տարեվերջյան ասուլիսը սկսեց Արարատյան արտեզյան ավազանում կատարված աշխատանքների մասին խոսելով: Նախարարը տեղեկացրեց, որ Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են 8 խորքային հորի լուծարման և 43-ի կոնսերվացման աշխատանքներ:

Ջրօգտագործողները սեփական միջոցներով կոնսերվացրել են 26 խորքային հոր: Փականային ռեժիմի է բերվել 20 խորքային հոր:

Այս ամենի արդյունքում խնայվել է շուրջ 3010 լ/վրկ ջրաքանակ: Սա, ըստ նախարարի, ավելին է, քան Երևան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալները:

Շատ կարևոր կարգավորում է արվել նաև 1 լ ջրում համապատասխան քանակով ձուկ աճեցնելու վերաբերյալ: Ըստ նախարարի` շատ մեծ ջրօգտագործողներ քիչ ձուկ են ցույց տալիս կամ աճեցնում, իսկ նոր կարգավորումը բերելու է նրան, որ կարգավորվեն ջրի ծավալների և ձկան աճեցման ծավալները:

Վերջին 1,5 տարվա ընթացքում Արարատյան արտեզյան ավազանում որևէ ջրթույլտվություն չի տրամադրվել ձկնաբուծարանի համար։ 

«Իհարկե, դատական գործեր ունենք մեր դեմ հայցերով, բայց դա մենք արել ենք օրենսդրական կարգավորումների շրջանակներում։ Չնայած այն կարգավորումները, որ մենք տալիս ենք 1 լ/վրկ-ում ձուկ աճեցնելու և ջուրրը հետո  ոռոգման համակարգեր մղելու համար, նաև մի քանի լուծումներ ունենք, որոշ ժամանակահատված հետո միգուցե հնարավոր լինի որոշակի ջրապաշար կուտակել և կկարողանանք նոր ջրօգտագործման թույլտվություն տալ»,- նշեց նախարարը։  

Վերջին երկու տարվա համար արտեզյան ավազանի նվազեցում, նախարարի վստահեցմամբ, չի նկատվել։ Որոշ հորիզոններում կայունություն և բարձրացում կա։ Սակայն փաստ է մնում այն, որ 30 հազար հա ինքնաշատրվանող տարածք է եղել, որից հիմա ընդամենը 10 հազար հա-ն է մնացել։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter