HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տորոնտոյի ֆոնդային բորսան դադարեցրել է «Լիդիան»-ի հասարակ բաժնետոմսերի սակարկումը

Երեկ` դեկտեմբերի 23-ին, Տորոնտոյի ֆոնդային բորսան (Կանադա) դադարեցրել է «Լիդիան» ընկերության հասարակ բաժնետոմսերի սակարկումը (առ ու վաճառք) և հիմա քննում է վերջինիս բաժնետոմսերի սակարկման իրավազորությունը (այսինքն՝ կարո՞ղ են բաժնետոմսերը բորսայում սակարկվել, թե` ոչ):

Սրա պատճառը այն է, որ ավելի վաղ Լիդիանը դիմել էր Օնտարիոյի Արդարության Գերագույն Դատարան (անգլերեն` Ontario Superior Court of Justice) «Ընկերությունների պարտատերերի կարգավորման» օրենքի (անգլերեն` Companies' Creditors Arrangement Act) ներքո պաշտպանություն ստանալու նպատակով: Վերջինս ստացել է այդ պաշտպանությունը` նախնական մինչև հաջորդ տարվա հունվարի 2-ը:

Այս պաշտպանությունը ենթադրում է, որ Լիդիանի պարտատերերը չեն կարող վերջինիս նկատմամբ որևէ իրավական պահանջ ներկայացնել: Կանադական այս օրենքը անվճարունակ կազմակերպություններին, որոնք հինգ միլիոնից ավել պարտավորություններ ունեն, հնարավորություն է տալիս վերակառուցել իրենց բիզնես և ֆինանսական գործառույթները:
«Լիդիանը» հաղորդում է տարածել, որ այս պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում նա փորձելու է կարգավորել պարտատերերի և ՀՀ կառավարության հետ ծագած խնդիրները:

Կազմակերպության հաղորդմամբ նա նաև փորձելու է.
ա) վերջ դնել իր գնահատմամբ «անօրինական գործողություններին», որոնք խոչընդոտում են նրա գործունեությանը,
բ) դիտարկել ֆինանսական միջոցներ ներգրավելու կամ Ամուլսար ծրագիրը վաճառելու հնարավորությունները,
գ) ավարտել ՀՀ կառավարության հանդեպ օտարեկրյա ներդրումների արբիտրաժային հնարավոր գործընթաց սկսելու ֆինանսավորման հետ կապված քննարկումները:

Այս ամենը նշանակում է, որ նախորդ գրությամբ ներկայացված սցենարը հետզհետե սկսում է զարգանալ: Հարց, արդյոք ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով պատրա՞ստ է այս նոր փուլին և իրավական ճանապարհով այս վեճի կարգավորմանը ի օգուտ ՀՀ քաղաքացիների` կնշանակի Հայաստան պետության:

Մեկնաբանություններ (1)

Իրա Ծատուրյան
Ցանկալի է, որ ՀՀ կառավարությունը պատշաճ ձևով և ավելին պատրաստ լինի այս փուլին և հետագա փուլերին: Ոչ մի դեպքում չպետք է թողնել, որ հանքը շահագործվի: Հույսով ապրում եմ: Հաջողություն մեզ բոլորիս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter