HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Դեկտեմբերի 25-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ` նվիրված զինված ուժերի զարգացման պլանի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրի կատարման ընթացքին, իրականացված աշխատանքներին և առաջիկա անելիքներին: Այս մասին հաղորդում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու առկա ձեռքբերումները՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում զինված ուժերը համալրվել են նորագույն սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով: Շարունակվել են բանակի մարտունակության ամրապնդմանն ու զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները: Առաջնագծում մարտական ծառայությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով շարունակվել են մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի ներդրման, ինժեներական ու ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Ամփոփելով կոլեգիայի նիստը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրել է որոշակի խնդիրներ, տվել հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter