HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արայի» սեփականատիրոջ գործով կզբաղվի քննչական գլխավոր վարչությունը

«Արայ» ընկերության սեփականատիրոջ «ինքնասպանության» գործի քննությամբ ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժինն այլեւս չի զբաղվի:

Քննչականի պետ Եղիշե Պետրոսյանը ժամանակ առ ժամանակ մամուլին հարցազրույց էր տալիս եւ նշում, որ նախաքննական մարմինն ավելի ու ավելի է հակվում ինքնասպանության վարկածին: Սակայն նախորդ շաբաթ «Հետքը» հրապարակեց մի տեսագրություն, որում «Արայ» ընկերության մահացած սեփականատիրոջ՝ Արմեն Պետրոսյանի նախկին կնոջ՝ Տատյանա Չադենկովայի եւ ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցությունն է: Այն առնվազն թույլ է տալիս ենթադրել, որ իրականում սպանության վարկածն ամենեւին բացառված չէ:

Ի պատասխան՝ Եղիշե Պետրոսյանը կրկին հարցազրույց տվեց եւ զարմացավ, թե ինչու են տվյալ խոսակցության տակ «այլ ենթատեքստեր փնտրում»: Սա այն դեպքում, երբ զրույցի ընթացքում ուղղակիորեն խոսվում է զենքի եւ սպանության մասին:

Արդյունքում Արմեն Պետրոսյանի մայրը բաց նամակ գրեց եւ ՀՀ գլխավոր դատախազին, ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին խնդրեց որդու գործը Կոտայքի մարզի քննչական բաժնից վերցնել և փոխանցել ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

«Քրեական գործով առավել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով գլխավոր դատախազության կողմից տվյալ քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը, եւ արդեն այսօր գործը կուղարկվի իրենց»,- քիչ առաջ «Հետքին» տեղեկացրեց գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:

Մեկնաբանություններ (1)

avo
Inch vor shat dandax en sharzvum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter