
Սպիտակ խոզը՝ տոներին ընդառաջ
Աշնակում շաբաթներ առաջ արդեն սկսել են թխել երկու տան համար նախատեսված ամանորյա լավաշը։
Հացը թխելուց հետո կանայք չորացնում են այն, որ երկար պահպանվի։ Չոր լավաշն ուտելուց անմիջապես առաջ թրջում են՝ վրան ցողելով սովորական ջուր։
Հայաստանում Նոր տարին շարունակում է մնալ մսով «հագեցած» սեղանի տոնակատարություն։
Մինչ կանայք ամբարում են տոների համար անհրաժեշտ լավաշը, տղամարդիկ մսի պաշարն են ապահովում՝ դեպի հողամաս քաշելով ամենամեծ սպիտակ խոզին։
Ամեն տարի միլիոնավոր կենդանիներ են սպանվում աշխարհում՝ ամանորյա «տոնական» սեղանը լցնելու համար։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել